Փնտրում են նրանք ՄԵԾ պատասխաններ
Փոքրիկ փակ արկղում
Փնտրում կոտրված սիրող սրտեր
Ցեխոտ անկողնում
Ինչպես դատարկ արկղեր
Անտեսված ու անպետք
Չունեն տալու հարցեր
Չունեմ հարցեր տալու
Ճանաչում էի մեկին
Հայաստան էր անունը
Ապրում էր փակ սենյակում
Կեսօրին վեր կենում անկողնուց
նստում հայելու դիմաց
Նմանակում էր ուրիշին
Վերջը կորցրեց իրեն
Մեր Փողոցի ծեր պարոնը
Վերջը սովորեց ուտել կատու
Չուներ վաղուց նա գործ
Ուներ դատարկ ստամոքս
Դատարկ Գլխում Փնտրում Հարցեր
Նոր Հանգույցով Լուծում Գտնում
Get dosed with stripped down hard rock that conceals a joyous heart beating beneath all those evil, relentless riffs. Bandcamp New & Notable Feb 2, 2018